Ուրբաթ , 21 Օգոստոսի 2026

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Wed, 29 Jul 2026 23:29:35 +0400


Րոպեներ առաջ ​ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երկամսյա տնային կալանք սահմանելց «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, ՀՅԴ անդամ և «Հայաստան» դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ։ ​

Դատարանն այս որոշումը կայացրեց մի քանի ժամ տևած դատական նիստից հետո՝ մասնակիորեն բավարարելով իրավապահ մարմինների ներկայացրած միջնորդությունը։ ​

​Արա Նախշքարյանն անցնում է ընտրակաշառք տալու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Ըստ իրավապահների՝ քննվող դեպքը վերաբերում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում «Հայաստան» դաշինքի օգտին ձայներ հավաքելու նպատակով ընտրողներին նյութապես շահագրգռելուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը։

​Պաշտպանական կողմն ու Նախշքարյանի աջակիցները, սակայն, չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ գործընթացը որակելով անհիմն և քաղաքականապես մոտիվացված։ ​Արցախյան պատերազմների մասնակից, հանրային ու մշակութային գործիչ Արա Նախշքարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջիկայում պաշտպանական կողմը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Wed, 19 Aug 2026 23:00:44 +0400 ՆԳ նախարարությունը շարունակում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով