Զոհերի մեջ երեխաներ կան․ ռուսների մահացու հարվածը Ուկրաինային
Thu, 30 Jul 2026 12:30:43 +0400

Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկիի խոսքով՝ Լվովի վրա ռուսական հարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի, 15 մարդ հոսպիտալացվել է։
Նա նաև գրել է, որ վիրավորների թվում կան երեխաներ, մեկ երեխա հոսպիտալացվել է։ Կոզիցկիի խոսքով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Կրիվոյ Ռիգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի խոսքով՝ մեծ ընտանիքի կողմից զբաղեցրած մասնավոր տանը հրթիռի հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը սոցիալական ցանցերում հայտնել են, որ անցած գիշեր Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքեր և տարբեր տեսակի օդային, ցամաքային և ծովային հրթիռներ։ Հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ռուսների կողմից արձակված 358 թիրախներից 320-ը։
Ռուսական հարվածի հիմնական թիրախում եղել են Կիևի և Լվովի մարզերը։ Հարձակման են ենթարկվել նաև Դնեպրոպետրովսկի, Սումիի, Վիննիցայի, Պոլտավայի, Նիկոլաևի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերը։
Ռուսական զորքերը հրթիռակոծել են նաև Կիևիը։ Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում բեկորներ են թափվել, և հրդեհներ են բռնկվել, սոցիալական ցանցերում գրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտնել է մեկ մարդու մահվան մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր