Մի կողմից սանկցիաներ են սահմանում, մյուս կողմից՝ գազ գնում

Մի կողմից սանկցիաներ են սահմանում, մյուս կողմից՝ գազ գնում

Fri, 15 May 2026 13:15:17 +0400


Մեկնարկել են Ռուսաստանի դեմ ԵՄ նոր՝ 21-րդ սանկցիաների փաթեթի համաձայնեցման բանակցությունները։ Եվրահանձնաժողովից համապատասխան հայտ է ուղարկվել անդամ երկրներին։ Մոտավոր հայտնի է նաեւ, թե որոնք են լինելու հիմնական ուղղությունները․ նոր սանկցիոն փաթեթում՝ ռուսական ստվերային նավատորմ, ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկություններ եւ այլն։ Այս անգամ նույնիսկ Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ու մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ կարող են հայտնվել այդ ցանկում։ Նախկինում նման մտադրություն եղել է, սակայն չի իրականացվել՝ Հունգարիայի արդեն նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի պատճառով, որը դեմ է եղել դրան։ Հիմա արդեն, երբ Հունգարիայում այլ կաբինետ է ձեւավորվել, այդ արգելանքը հաղթահարված է։

Սակայն պարզվում է, որ իրականությունն այնքան էլ միագիծ չէ, որքան կարելի է պատկերացնել՝ սանկցիաների մասին հաղորդումները լսելիս։ Պարզվում է, որ Եվրամիությունը մի կողմից սանկցիաներ է սահմանում ՌԴ դեմ, մյուս կողմից՝ շեշտակի ավելացնում է ռուսական հեղուկացված կամ սեղմված գազի գնումները։ Ընդ որում, այս ուղղությամբ առաջատար են Ֆրանսիան, Իսպանիան եւ Բելգիան։

Սպասելի էր, եթե հաշվի առնենք, որ երկակի ստանդարտներն ու երկերեսանիությունը հարյուրամյակներ շարունակ եվրոպական քաղաքականության ԴՆԹ կոդն են եղել։ IEEFA-ի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին եռամսյակին Ֆրանսիան եվրոպական երկրների շարքում ամենաշատն է ներկրել ռուսական հեղուկացված գազ։ Ապրիլի տվյալների համաձայն, ներկրումներն աճել են տարեկան 17 տոկոսով։ Վերլուծաբաններն ու փորձագետները նշում են, որ, չնայած հանրային տիրույթում հնչած հայտարարություններին, էներգետիկ սեկտորը շարունակում է մնալ խիստ խոցելի, եւ դա եվրոպական մայրցամաքի աքիլեսյան գարշապարն է, որը եվրոպացիները դեռ երկար ժամանակ փակել չեն կարողանա։ Բրյուսելում, իհարկե, ուզում են ազատվել ռուսական էներգակիրներից ունեցած կախվածությունից, սակայն աշխարհաքաղաքական ներկա վիճակը, իրանական ճգնաժամը եւ հնարավոր այլ ճգնաժամեր, որոնք արդեն սկսում են նախանշվել, կարող են իսպառ ձախողել այդ մտադրությունները։ Հատկապես որ Միացյալ Նահանգների հետ էլ հարաբերությունների ներկայիս փուլում Եվրոպային ձեռնտու չէ հայտնվել ամերիկյան էներգակիրներից չափից դուրս մեծ կախվածության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՊԵԿ նախագահի խորհրդականը նշանակվել է

ՊԵԿ նախագահի խորհրդականը նշանակվել է Thu, 14 May 2026 17:45:57 +0400 Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով