Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Հատուկ անձնագիր՝ Թրամփի պատկերով․ ի՞նչ են որոշել ԱՄՆ-ում

Հատուկ անձնագիր՝ Թրամփի պատկերով․ ի՞նչ են որոշել ԱՄՆ-ում

Fri, 31 Jul 2026 11:00:16 +0400


ԱՄՆ Պետդեպը սկսել է սահմանափակ քանակությամբ հոբելյանական Patriot Passport («Հայրենասիրական անձնագիր») անձնագրեր թողարկել՝ նշելու երկրի անկախության 250-ամյակը: Ըստ Kursiv հրատարակության՝ առաջին անգամ կազմի ներքին կողմի վրա պատկերված է գործող նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը։

«Այս հատուկ անձնագիրն առանձնանում է յուրահատուկ դիզայնով և բարելավված պատկերներով կազմի դիմային, դարձային և ներքին հատվածների վրա: Այն ներառում է նույն առաջադեմ անվտանգության առանձնահատկությունները, որոնք ամերիկյան անձնագիրը դարձնում են աշխարհի ամենաապահով ճանապարհորդական և նույնականացման փաստաթուղթը: Պետդեպն այժմ ամբողջ երկրի ամերիկացիներին հնարավորություն է տալիս դիմել այս 250,000 հատուկ և պատմական անձնագրերից մեկի համար», – ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ։

Սկզբում այս փաստաթղթերը հասանելի էին միայն Վաշինգտոնում, սակայն հետագայում նախարարությունը ընդլայնեց ծրագիրը՝ կազմակերպելով հատուկ դիմումների օրեր երկրի տարածաշրջանային անձնագրային գործակալություններում, այդ թվում՝ Չիկագոյում, Դալասում, Դետրոյթում և Լոս Անջելեսում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը Thu, 01 Oct 2026 10:01:49 +0400 Ակբա բանկը, …