Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Սա անպտուղ և փակուղային ճանապարհ է

Սա անպտուղ և փակուղային ճանապարհ է

Fri, 31 Jul 2026 14:15:52 +0400


Ալիկ Ալեքսանյանի դեմ բացառապես քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել նրա կալանքը։

Որոշումը հերթական անգամ փաստում է, որ քաղաքական հետապնդումներն ու ճնշման փորձերը շարունակում են մնալ այս իշխանության գործելաոճի անբաժանելի մասը։ Սակայն սա անպտուղ և փակուղային ճանապարհ է. նման որոշումներով հնարավոր չէ ձեռք բերել հեղինակություն, հասարակության վստահություն կամ ամրապնդել իշխանությունը։

Ընդհակառակը՝ յուրաքանչյուր նման քայլ ավելի ակնհայտ է դարձնում այն մարդկանց սկզբունքայնությունն ու նվիրումը, ովքեր պատրաստ են անձնական ազատության գնով պաշտպանել իրենց համոզմունքներն ու հայրենիքի շահերը։

Հայրենասեր ընկերոջս՝ Ալիկ Ալեքսանյանի պայքարն այսօր առավել քան երբևէ կարևոր է։ Նման փորձությունները չեն նսեմացնում նրա դերն ու հեղինակությունը, այլ ավելի են ընդգծում ուժեղ, սկզբունքային և պատասխանատու անհատների նշանակությունը մեր հասարակության կյանքում։ Վստահ ենք, որ ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող երկար ժամանակ կաշկանդված մնալ քաղաքական հաշվարկներով, իսկ Ալիկի կամքն ու պայքարը շարունակելու են ոգեշնչել բազմաթիվ մարդկանց։

Արթուր Դանիելյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկուսի դեպքում էլ կարելի է տեսնել մեկ ընդհանուր օրինաչափություն. Հովասափյան

Երկուսի դեպքում էլ կարելի է տեսնել մեկ ընդհանուր օրինաչափություն. Հովասափյան Fri, 31 Jul 2026 19:30:32 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով