Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել

Fri, 31 Jul 2026 22:00:40 +0400


Հուլիսի 31-ին ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Թուրքմենստանի Հանրապետության 37-ամյա քաղաքացի Բեգենչ Չ.-ն «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ հիվանդանոցից ստացված տեղեկության, գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թյուրիմացություն է տեղի ունեցել

Թյուրիմացություն է տեղի ունեցել Thu, 01 Oct 2026 12:18:26 +0400 Մենք այսօր լուր էինք հրապարակել …