Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային

Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային

Wed, 19 Aug 2026 12:30:08 +0400


Սիրիական պետական ​​«El Ikhbariye» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը վաղ առավոտյան 8 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու Զուհուր ռազմական ավիաբազային։ Նշենք, որ այն սահմանակից է Թուրքիային ու գտնվում է թուրք-սիրիական սահմանից 70 կմ հեռավորության վրա։

Հաղորդվել է, որ զոհեր ու վիրավորներ չկան։

Աղբյուրը նշել է, որ տվյալ օբյեկտը չի շահագործվում 2012-ից և ներկայումս գտնվում է Սիրիայի զինված ուժերի վերահսկողության ներքո, հաղորդում է Ermenihaber-ը։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ թուրքական ռազմական պատվիրակությունը վերջին օրերին այցելել էր ավիաբազայի վերագործարկման ջանքերի շրջանակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին Sat, 12 Sep 2026 09:30:02 +0400 Սաուդյան Արաբիայի էներգետիկայի …