Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Եթե սկսենք դա անել, միայն Բ տառը կմնա

Եթե սկսենք դա անել, միայն Բ տառը կմնա

Wed, 19 Aug 2026 12:42:50 +0400


Գրել էինք, որ ԱԺ-ում քննարկվում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Պաշտոնի համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը Հովսեփյանին հարց ուղղեց՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հնչեցրած արտահայտություններից մեկին։ Չախոյանը հետաքրքրվեց՝ արդյոք նման բառապաշարով է ընդդիմադիր պատգամավորը պատրաստվում շփվել եվրոպացի գործընկերների հետ։

Ի պատասխան՝ Արեգա Հովսեփյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները մեջբերելու դեպքում բարեկրթությունից շատ բան չի մնա։

«Եթե սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, կարծում եմ՝ բարեկրթությունից կմնա միայն «բ» տառը, իսկ մեր որդեգրած կառուցողական քաղաքականությունից՝ «կ» տառը»,– ասաց Հովսեփյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհը գալիս է Վանաձոր․ պատմական օր մեր քաղաքում

Աշխարհը գալիս է Վանաձոր․ պատմական օր մեր քաղաքում Wed, 30 Sep 2026 11:00:50 +0400 Վանաձորը …