Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Իրանը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի միջով անցնող միջանցքը կամրապնդի տարածաշրջանային առևտրային կապերը

Իրանը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի միջով անցնող միջանցքը կամրապնդի տարածաշրջանային առևտրային կապերը

Sat, 01 Aug 2026 09:34:16 +0400


Իրանի և Հայաստանի պաշտոնյաներն ընդգծել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքի լիարժեք ակտիվացումը զգալիորեն կմեծացնի առևտրի ծավալը, հաղորդում է Mehr-ը։

Տարածաշրջանային տրանսպորտային դիվանագիտության ակտիվացման շրջանակում չորեքշաբթի երեկոյան հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի, ինչպես նաև Իրանի ճանապարհաշինության և տրանսպորտի կազմակերպության ղեկավար Ռեզա Աքբարիի մասնակցությամբ։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման ուղիները՝ ընդգծելով տարանցիկ ենթակառուցվածքն ամրապնդելու և առկա խոչընդոտները վերացնելու հաստատակամությունը։

Աքբարին հայտարարել է, որ պատրաստվել է փոխըմբռնման հուշագրի համապարփակ նախագիծ, որի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են ենթակառուցվածքների զարգացումը, սահմանով տրանսպորտի տեղաշարժի խոչընդոտների վերացումը, ճանապարհային վճարների նվազեցումը կամ չեղարկումը, ինչպես նաև Իրանի և Հայաստանի տարածքներում թողունակության մեծացումը։

Ընդգծելով հարևան երկրների հետ Իրանի առևտրային կապերի բարձր ներուժը՝ նա նշել է, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքն ի վիճակի է էլ ավելի ամրապնդել տարածաշրջանային առևտրային կապերը։

Իր հերթին, Հայաստանի նախարարի տեղակալը, ողջունելով Իրանի հետ տնտեսական և տրանսպորտային համագործակցության ընդլայնումը, հայտնել է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման առաջընթացի մասին։

Նա ընդգծել է, որ տարանցիկ ենթակառուցվածքը և Հայաստանի կողմից ձեռնարկվող մյուս միջոցները կարևոր դեր կխաղան վարորդների խնդիրների լուծման և սահմանային լոգիստիկայի բարելավման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի տարածքով` TRIPP-ի շրջանակում բեռների տեղաշարժը հսկվելու է Ադրբեջանի կողմից. Բայրամով

Հայաստանի տարածքով` TRIPP-ի շրջանակում բեռների տեղաշարժը հսկվելու է Ադրբեջանի կողմից. Բայրամով Tue, 15 Sep 2026 …