Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Դուք կաթողիկոսին, ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ ձեզ չի ընդունում

Դուք կաթողիկոսին, ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ ձեզ չի ընդունում

Sat, 01 Aug 2026 15:15:11 +0400


Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի հուլիսի 29-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինքը «Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չի ճանաչում»՝ պատասխանելով Ազգային ժողովի առաջին նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրավիրելու կամ չհրավիրելու վերաբերյալ հարցին: Երբ նա հայտարարում է, որ չի ճանաչում Գարեգին Երկրորդին որպես կաթողիկոս, նա արտահայտում է իր անձնական քաղաքական դիրքորոշումը, այլ ոչ թե ամբողջ ժողովրդինը։ ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես այն առաջնորդը, որն արտահայտում է իրենց կամքը։ Բայց դա չի խանգարում, որ նա պաշտոնավարի Հայաստանի Հանրապետության գործող իրավական կարգի համաձայն։ Վերջին ընտրությունը, չբացեմ փակագծերը, ցույց տվեց, որ նա չկարողացավ ստանալ 50 տոկոս ձայն։ Այսինքն չի վայելում մեծամասնության աջակցությունը։

Չգիտես ինչու՝ այդ մասին շատ քիչ է խոսվում։ Հետևաբար նա չի կարող խոսել ժողովրդի մեծամասնության անունից։ Անգամ եթե ունենար այդ մեծամասնությունը, պետության ղեկավարը պետք է խուսափի եկեղեցու ներքին կյանքին վերաբերող հարցերում միջամտությունից և առաջնորդվեն պետության ու եկեղեցու լիազորությունների տարանջատման սկզբունքով։ Հոգևոր կառույցների ղեկավարության վերաբերյալ հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և համապատասխան մարմինների շրջանակում։ Իմ համոզմամբ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների պայմաններում առավել կարևոր է, որ քաղաքական և հոգևոր ինստիտուտների միջև տարաձայնությունները քննարկվեն իրավական, սահմանադրական և փոխադարձ հարգանքի շրջանակում։ Միայն այդպես հնարավոր կլինի պահպանել հասարակական համերաշխությունը և ամրապնդել պետական ու ազգային ինստիտուտների նկատմամբ վստահությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն չի հրավիրվել Ազգային ժողովի նիստին մասնակցելու, ինչը լայն քննարկումների և մեկնաբանությունների տեղիք է տվել։ Քաղաքական և հանրային շրջանակներում այս հանգամանքը կապվում է եկեղեցու և իշխանությունների միջև առկա լարվածության ու հայտարարությունների հետ, բայց երկրի մասին մտահոգ ղեկավարը այնպես կանի, որ ողջ Տունը չխառնի այդ լարվածությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարց է, թե, ժողովրդի կարծիքով, ով ում ճանաչելու կամ չճանաչելու իրավունք ունի

Հարց է, թե, ժողովրդի կարծիքով, ով ում ճանաչելու կամ չճանաչելու իրավունք ունի Thu, 30 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով