Իրանը պատրաստ է հակահարված տալ ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանը պատրաստ է հակահարված տալ ԱՄՆ-ին և Իսրայելին

Sat, 01 Aug 2026 17:00:37 +0400


Անվտանգության ոլորտի բարձրաստիճան աղբյուրը Tasnim գործակալությանը մեկնաբանել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակումների մասին լուրերը՝ նշելով, որ Թեհրանը պատասխան գործողությունների լայնամասշտաբ ծրագիր է պատրաստել զինված գործողությունների դեպքում։

Ավելի վաղ CBS հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են նախապատրաստում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, դրանք հնարավոր են արդեն հանգստյան օրերին։

«Ամերիկյան ԶԼՄ-ների հայտարարությունները իրանական ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումների մասին մենք դիտարկում ենք որպես ցնդաբանություն։ Մենք պատրաստել ենք պատասխանի լայնամասշտաբ ծրագիր, որը ներառում է սիոնիստական ռեժիմի կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները և տարածաշրջանում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքը»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվան մենակ չէ,- ասում են լեռնագնացները

Եվան մենակ չէ,- ասում են լեռնագնացները Tue, 28 Jul 2026 16:45:30 +0400 Երբեմն մի մանկական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով