Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Ես էլ անելու եմ ամեն ինչ, որ իմ և մյուսների երեխաները, այդ թվում՝ Ռուբինյանի, սրանց պես դավաճաններ այլևս չտեսնեն․ Իշխաանյան

Ես էլ անելու եմ ամեն ինչ, որ իմ և մյուսների երեխաները, այդ թվում՝ Ռուբինյանի, սրանց պես դավաճաններ այլևս չտեսնեն․ Իշխաանյան

Sun, 02 Aug 2026 15:30:36 +0400


Հանրային գործիչ, վավերագրող և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը գրում է.

«Լավ ա, չէ՞, գաս իշխանության 40 հազար կիլոմետր տարածքի վրա, հետո պատերազմ սարքես, խաբելով՝ 6000 հոգու սպանես, հետո 30 հազար էրեխու անտուն թողնես ու չպայքարես նրանց վերադարձի համար, հետո ամեն օր նվազեցնես ՀՀ տարածքի չափը, հետո ընտրությունները կեղծես, Սահմանադրությունը տապալես ու բանտերը լցնես անմեղ մարդկանցով, զոռով պահես իշխանությունը, ու հետո ասես՝ իմ էրկու տարեկան էրեխեն պատերազմ չի տեսել, անելու եմ ամեն ինչ, որ ոչ ոք չտեսնի պատերազմ։

Զատո Ռուբեն Ռուբինյանի երեխան տեսել ա հեր, որը ձայներ ա գողացել ու հանձնել Արցախը։ Ու երբ 2 տարեկան էրեխեն մեծանա, հարցնի՝ հեր, բա ո՞նց էղավ Շուշին մերն էր, հիմա մերը չի։ Չռփելու ա, ասի՝ Շուշի չի, Շուշա ա, ու դու վաբշե խի չես զոհվել, արա․․․

Ես էլ անելու եմ ամեն ինչ, որ իմ և մյուսների երեխաները, այդ թվում՝ Ռուբինյանի, սրանց պես դավաճաններ այլևս չտեսնեն, ու Ռուբինյանների ընտանիքում ընտրակեղծարարության շղթան ավարտվի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժամանակն է ավարտել պատերազմը․ վճռորոշ հանդիպումն այսօր է

Ժամանակն է ավարտել պատերազմը․ վճռորոշ հանդիպումն այսօր է Tue, 28 Jul 2026 12:30:00 +0400 ԱՄՆ-ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով