Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Սահմանադրական այն բացը, որ կար, թեկուզ և այս կազմով, լրացվեց․ կանգնելու ենք Եկեղեցու կողքին. Նարեկ Կարապետյան

Սահմանադրական այն բացը, որ կար, թեկուզ և այս կազմով, լրացվեց․ կանգնելու ենք Եկեղեցու կողքին. Նարեկ Կարապետյան

Sun, 02 Aug 2026 20:58:03 +0400


Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստից անմիջապես հետո «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները եկել են Մայր Աթոռ` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը։

«Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ստացանք օրհնություն և, կարծում եմ, սահմանադրական այն բացը, որ կար, թեկուզ և այս կազմով, լրացվեց: Հուսով եմ՝ մեր բոլոր աշխատանքներն Ազգային ժողովում կլինեն ի բարօրությունում մեր երկրի, իսկ վերջում Ազգային ժողովն էլ կդառնա մեր ազգային, համազգային գաղափարների կենտրոնը»,– Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց բոլոր հնարավոր ռեսուրսներով, կանգնելու են Եկեղեցու կողքին և թույլ չեն տալու Եկեղեցու ուզուրպացումն օտար ուժերի թելադրանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանը կոչ է անում ստեղծել գյուղատնտեսության նախարարություն

Նարեկ Կարապետյանը կոչ է անում ստեղծել գյուղատնտեսության նախարարություն Tue, 27 Oct 2026 11:46:04 +0400 «Ուժեղ …