Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը

Իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը

Mon, 03 Aug 2026 09:03:37 +0400


8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ամփոփենք նոր գումարված խորհրդարանի առաջին նիստն ու այնտեղ ՔՊ-ականների հիմնական նարատիվները, ապա իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պատերազմը, հազարավոր զոհերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկուպացիան, Հայոց ցեղասպանության հարցը և մաքուր էջից սկսենք կառուցողական քննարկումը, թե ինչպես ենք համատեղ առաջ շարժվելու:

Իշխանությունից նաև ակնարկեցին, որ, եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են անթույլատրելի, ագրեսիվ` իրենց հարիր ապօրինությունների ողջ ուժով:

Թեև իր խոսքում ընդդիմությունն անդրադարձավ ՀՀ կենսական խնդիրներին՝ ցույց տալով դրանց արդիականությունը, սակայն, գլոբալ առումով, անհրաժեշտ է սահմանել խնդիրը, մարտավարությունը և, նվազագույնը, հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս ստեղծելով, առաջ շարժվել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեք առաջարկ՝ սփյուռքահայ ներդրողին․ մանրամասնում է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը

Երեք առաջարկ՝ սփյուռքահայ ներդրողին․ մանրամասնում է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը Wed, 03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով