Իրանը նավ է կալանել, բայց Թրամփը լավ լուր ունի
Mon, 03 Aug 2026 09:30:02 +0400

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող լցանավի վրա, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նավթատարն անջատել է իր նույնականացման համակարգը՝ փորձելով ամերիկյան քողի ներքո երթևեկել հարավային երթուղով։ Իրանական ուժերը նախ նախազգուշական կրակոցներ են արձակել, ապա հարվածել նավին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը մտադիր են վերսկսել բանակցությունները օգոստոսի 3-ին։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբերյալ և ակնկալում են համաձայնագիր կնքել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր