Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Ձեր պատճառով բազմաթիվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան. այդ օրինակը մի բերեք․ Խամոյան

Ձեր պատճառով բազմաթիվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան. այդ օրինակը մի բերեք․ Խամոյան

Mon, 03 Aug 2026 11:13:00 +0400


Գրել էինք, որ 9-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը՝ մեկնարկելով երկրորդ օրվա նիստը:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածի պահանջներով, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը քիչ առաջ անդրադառնալով Ռուբինյանի թեկնածությանը, մասնավորապես՝ նրա այն հիշատակմանը, որ 18 տարեկանը լրացրել է առանց հոր ներկայության, քանի որ վերջինս մարտի 1-ի իրադարձությունների գործով որոշ ժամանակ գտնվել է կալանքի տակ, Խամոյանը նշել է, որ այդ օրինակն օգտագործել պետք չէ։

Նրա խոսքով՝ Ռուբինյանը, որպես ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ և իշխանության ներկայացուցիչ, պետք է հաշվի առնի, որ բազմաթիվ երիտասարդներ ևս ծանր ճակատագրերի են բախվել երկրի պատմության ընթացքում։

«Մի բերեք էլ այս օրինակը, որովհետև դուք հավակնում եք ԱԺ նախագահի բարձր պաշտոնին և մի իշխանության ներկայացուցիչ եք, որի օրոք և պատճառով բազմաթվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վահագն Ալեքսանյանը մարզվում էր հենց «Մուլտի Ուելնեսու՞մ»

Վահագն Ալեքսանյանը մարզվում էր հենց «Մուլտի Ուելնեսու՞մ» Mon, 03 Aug 2026 11:28:58 +0400 Գրել էինք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով