Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Արարատ անունով ինչ ունի, վերցնում են. անու՞նն է հարցը

Արարատ անունով ինչ ունի, վերցնում են. անու՞նն է հարցը

Mon, 03 Aug 2026 11:21:15 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ կապված վերջին զարգացումներին։

Նա հայտարարել է, որ իշխանությունը, իր գնահատմամբ, նախ քաղաքական, ապա նաև տնտեսական ճնշումներ է գործադրում Ծառուկյանի նկատմամբ։

Խամոյանը նշել է, որ ինքը երբևէ չի կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական մոտեցումները, սակայն, ըստ նրա, իշխանությունը նախ զրկել է նրան քաղաքական ներկայացվածությունից, իսկ այժմ փորձում է ազդել նաև նրա ունեցվածքի վրա։

Պատգամավորը նաև անդրադարձել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» անվանումով ձեռնարկություններին՝ նշելով, որ այդ անվան շուրջ ստեղծված իրավիճակն իր համար ևս ուշադրության արժանի է։

«Էդ մարդը «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են: Ունեցվածքը չի հարցը, էդ ցուցանակն է երևի հարցը»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայքար «ամենանողկալի պատգամավոր», «ամենասկանդալային հռետոր», «թիվ 2 Նիկոլ», «ամենաապաքաղաքական ելույթ»… կոչումների համար

Պայքար «ամենանողկալի պատգամավոր», «ամենասկանդալային հռետոր», «թիվ 2 Նիկոլ», «ամենաապաքաղաքական ելույթ»… կոչումների համար Sun, 02 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով