Չեն պատրաստվում հեռանալ
Mon, 03 Aug 2026 12:26:53 +0400

Գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունների աշխատակիցները հերթական բողոքի ակցիան են անցկացնում՝ պահանջելով պարզաբանումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Ակցիայի ընթացքում «Multi Grand Resort»-ի Ծաղկաձորի ռեստորաններից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախորդ բողոքի ժամանակ իրենց խոստացել էին քննարկել բարձրացված խնդիրները և պատասխաններ ներկայացնել, սակայն մինչև այժմ որևէ արձագանք չեն ստացել։
«Մենք սպասեցինք մինչև երկուշաբթի, բայց պատասխան չեղավ։ Այժմ եկել ենք այստեղ և մնալու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարցերին հստակ պատասխաններ ստանանք»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր