Հիմա ասում եմ՝ ինչ է լինելու տարվա վերջում
Mon, 03 Aug 2026 12:41:06 +0400

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին և արտաքին տնտեսական հարաբերությունների հնարավոր հետևանքներին։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք այս պահին կանգնած են մի շարք դժվարությունների առաջ։ Կարապետյանը նշել է, որ երկրի կարևոր տնտեսական գործընկերոջ հետ հարաբերությունների լարվածությունը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել, իսկ տարեվերջին իրավիճակը, ըստ նրա, կարող է ավելի բարդանալ։
«Հնչել են տարբեր հայտարարություններ և պատասխաններ, որոնք, ամենայն հավանականությամբ, խնդրի լուծման չեն տանում»,– ասել է պատգամավորը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ հայկական քաղաքական միտքը կարող է գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ և կարգավորել հարաբերությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր