Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել

Mon, 03 Aug 2026 18:23:43 +0400


Ինչպես արդեն հայտնել էր Քննչական կոմիտեն, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը:

Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք կատարած անձը և հսկող դատախազի որոշմամբ Ա․Չ․-ի (Ավետիք Չալաբյանի) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն):

Ա․Չ.-ի (Ավետիք Չալաբյանի) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺ նախագահի ընտրություն. պատգամավորները ներկայացնում են իրենց դիրքորոշումները

ԱԺ նախագահի ընտրություն. պատգամավորները ներկայացնում են իրենց դիրքորոշումները Mon, 03 Aug 2026 10:45:45 +0400 9-րդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով