Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշը

Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշը

Mon, 03 Aug 2026 20:30:04 +0400


Երգչուհի Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշի նկատմամբ իրավունքները, որը գրանցվել էր դեռ 1996 թվականին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Գրանցման ժամկետը լրացել է նախօրեին՝ օգոստոսի երկուսին։ Ժամկետի երկարաձգման հայտարարություն չի տրվել։

Գործընթացը Պուգաչովայի վրա նստել է 22 հազար ռուսական ռուբլի։ «Բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշի ներքո Պուգաչովան կարող էր թողարկել պարֆյումերային արտադրանք, ալկոհոլային խմիչքներ եւ հագուստեղեն։

Նշենք, որ ի սկզբանե Պուգաչովան ցանկացել է ստանալ բարոնուհու ազնվականի տիտղոս՝ նախկին ամուսիններից մեկի՝ Միկոլաս Օրբակասի տոհմաբանության հիման վրա։ Օրբակասը հավաստիացրել էր, որ իր տոհմում եղել է լիտվացի բարոն ֆոն Օրբախ։ Սակայն ազգակցական կապը հաստատել հնարավոր չի եղել։ Արդյունքում՝ Պուգաչովան միայն կարողացել է այդ անունով ապրանքանիշ գրանցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք կորցրել ենք մեր երկրորդ հայրենիքը, բայց մեր արժանապատվությունը չենք կորցրել․ Սամվել Կարապետյան

Մենք կորցրել ենք մեր երկրորդ հայրենիքը, բայց մեր արժանապատվությունը չենք կորցրել․ Սամվել Կարապետյան Wed, 27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով