Պատրաստ է օգնել որդուն՝ ընտանեկան հարցերը կարգավորել

Պատրաստ է օգնել որդուն՝ ընտանեկան հարցերը կարգավորել

Tue, 04 Aug 2026 18:00:45 +0400


Բրիտանական միապետ Չարլզ 3-րդը պատրաստ է օգնել որդուն՝ արքայազն Հարիին՝ կնոջ՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ ունեցալ խնդիրները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է Star պարբերականը։ «Չարլզը մինչ այժմ զուտ որպես դիտորդ է հանդես եկել։ Եւ թեեւ չի ցանկանում, որ Հարիի ընտանիքը քանդվի, սակայն իրավիճակին նայում է բավականին իրատեսական կերպով, որպեսզի հասկանա, որ նույնիսկ ամենից ամուր հարաբերությունները ինչ-որ ճնշման ներքո կարող են քանդվել»,- ասված է հոդվածում։

Վերջերս էլ լրագրող Ռոբ Շութերը հայտարարել էր, որ Հարին ու Մեգանը ներկայումս ապրում են առանձին եւ միասին շատ քիչ ժամանակ են անցկացնում։ Լրագրողը նշել է, որ Չարլզ 3-րդը անցած լինելով հանրային աղմկոտ ամուսնալուծության միջով, լավ է հասկանում, թե ամեն բան որքան կարող է տարբեր լինել նրանից, թե ինչ են տեսնում մարդիկ՝ փակ դռների հետեւում։ Թագավորն ուզում է, որ իր որդին իմանա, որ եթե գա ինչ որ պահ, երբ ճնշված լինի ու հուսահատ, ապա հայրը չի քննադատելու նրան ու լինելու է նրա կողքին, կլսի ու խորհուրդներ կտա նրան։ Նշենք, որ արդեն բավականին ժամանակ է միջազգային մամուլը գրում է Մեգանի եւ Հարիի հարաբերություններում եղած խնդիրների մասին։ Սակայն պաշտոնապես դրանք որեւէ կերպ չեն հաստատվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

100 հազար ոստիկանի անձնական տվյալ է հայտնվել համացանցում

100 հազար ոստիկանի անձնական տվյալ է հայտնվել համացանցում Thu, 06 Aug 2026 01:30:20 +0400 Հաքերները…

5 ժամ ago

Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել

Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Thu, 06 Aug 2026 00:30:54 +0400…

6 ժամ ago

Հարձակվել են լրագրողի վրա, փորձել խլել միկրոֆոնը

Հարձակվել են լրագրողի վրա, փորձել խլել միկրոֆոնը Wed, 05 Aug 2026 23:55:40 +0400 Մոսկվայում, ատամնաբուժարանի…

7 ժամ ago

Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է

Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է Wed, 05 Aug 2026 23:53:39 +0400 Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել…

7 ժամ ago

Օդանավում գտնվող 13 ուղեւոր է տուժել

Օդանավում գտնվող 13 ուղեւոր է տուժել Wed, 05 Aug 2026 23:30:43 +0400 Air India ավիաընկերության…

7 ժամ ago

Սպառված իշխանության ախտանիշը

Սպառված իշխանության ախտանիշը Wed, 05 Aug 2026 23:15:18 +0400 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել…

8 ժամ ago