Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Հիասթափված են Թրամփից

Հիասթափված են Թրամփից

Tue, 04 Aug 2026 20:00:32 +0400


Պարսից ծոցի երկրները կուլիսային քննարկումներում հայտարարել են, որ հիասթափված են Իրանի հարցում ԱՄՆ ունեցած ոչ հետեւողական քաղաքական գծից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ Մերձավոր Արեւելյան ռեգիոնի քաղաքկան կառավարող էլիտաներում կարծում են, որ Վաշինգտոնը չունի հստակ ռազմավարություն Իսլամական Հանրապետության հանդեպ եւ դա է, որ պատճառ է դառնում, որ հաճախակի հարվածներ հասցվեն Իրանին, իսկ Իրանն էլ՝ ի պատասխան, Ծոցի երկրների ամերիկյան ռազմակայաններին։ Այս մտայնություններն են եղել պատճառը, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ-Սաուդը, օրեր առաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է պարզաբանել ԱՄՆ դիրքորոշումը։

Վերջին մի քանի շաբաթներին, Ծոցի երկրները խնդրել են Վաշինգտոնին տրամադրել ավելի շատ սպառազինություններ, որպեսզի կարողանան որսալ իրանական հարձակողական միջոցներ, ինչպես նաեւ հաստատել, որ Միացյալ Նահանգները հանձնառու է պաշտպանել ռեգիոնի երկրները, քանի դեռ շարունակվում են հարվածները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

G7-ի երկրները դաժան որոշում ունեն Ռուսաստանի վերաբերյալ

G7-ի երկրները դաժան որոշում ունեն Ռուսաստանի վերաբերյալ Wed, 17 Jun 2026 13:30:58 +0400 G7-ի երկրները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով