Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանը`ոսկոր ՔՊ-ի կոկորդին

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանը`ոսկոր ՔՊ-ի կոկորդին

Wed, 05 Aug 2026 08:15:03 +0400


Իշխանական ֆրակցիայի աղբյուրների փոխանցմամբ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հավասարակշիռ պահվածքը խոր հիացմունք է առաջացրել անգամ իրենց թիմում: Եթե մինչ խորհրդարան գալը աննախադեպ ռադիկալ են տրամադրված եղել «ուժեղների» դեմ, ապա այժմ կարծում են, որ հնարավոր է փոխադարձ կառուցողական մթնոլորտում աշխատել, ավելին` նախնական որոշում ունեն՝ չտապալել ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում Արամ Վարդեւանյանի ընտրությունը։

Միակ անցանկալի անձը, որի նկատմամբ ատելությունը մնում է չհաղթահարված, Էդգար Ղազարյանն է, նա իրենց շատ է ցավեցրել: ՔՊ-ում կատակում են, որ վաղ թե ուշ նրա «գյամերը քաշելու են», որ ինքն էլ հրաժարվի իր ագրեսիվ պահվածքից եւ տեղավորվի կառուցողական ֆորմատի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2 տարի 6 ամիս ազատազրկում` Էդգար Ղազարյանի համար

2 տարի 6 ամիս ազատազրկում` Էդգար Ղազարյանի համար Thu, 01 Oct 2026 16:34:41 +0400 Դատախազը …