Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

«Հրապարակ». ՔՊ վարչությունն է որոշել` երբ ընտրություն անցկացվեց, արդեն ամեն մեկը գիտեր

«Հրապարակ». ՔՊ վարչությունն է որոշել` երբ ընտրություն անցկացվեց, արդեն ամեն մեկը գիտեր

Wed, 05 Aug 2026 11:15:45 +0400


«Հրապարակ»-ը զրուցել է 8-րդ գումարման Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ։

– Օգոստոսի 2-ին մեկնարկել 9-րդ գումարման Ազգային ժողովը, հետեւո՞ւմ եք նիստերին, ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր ԱԺ-ից։

– 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը ցույց է տալիս, որ շարունակվում են 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները՝ ընդդիմությունը նույնն է, դեռ մի բան էլ ավելի վատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» ընդամենը այն ժամանակ ավելի շատ պատգամավոր ուներ, քան թե հիմա։ Հնարավոր է հիմա ինչ-որ բան փոխվի։ Էս մեղադրանքները, որ շարունակվում են միմյանց հասցեին, հիմա էսպես որ նայում եմ, մտածում եմ, որ եթե այսպես սկսել է, նույնձեւ շարունակվելու է։

– Խորհրդարան անցած քաղաքական ուժերի միջեւ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք։

– Չէ, չի երեւում։ Առաջին օրվանից սկսվեց նույնկերպ, ոնց որ նախորդ գումարման ԱԺ-ում էր։ Ես անձամբ մտածում էի, որ ինչ-որ բան կփոխվի «Ուժեղ Հայաստանի»՝ խորհրդարան գալով, բայց ոչ մի բան չփոխվեց, որովհետեւ իրենք նույն դաշտում են, նույն մարդիկ են։ Ունենք պատգամավոր, որ առաջ ընդդիմադիր մի ուժում էր, հետո տեղափոխվեց մյուս ուժով, դարձավ պատգամավոր։

– Բայց ունենք պատգամավորներ, ովքեր նոր են ոչ միայն խորհրդարանում, այլ նաեւ քաղաքականության մեջ, հետեւաբար, արդյո՞ք նրանց նույնացնելն այլ պատգամավորների հետ ճիշտ է։

– Օրինակ, Նարեկ Կարապետյանը նոր է քաղաքականության մեջ, հետագայում կերեւա, թե ինքը կաշխատի, թե չի աշխատի իշխանությունների հետ։

– ՔՊ-ն շանսեր ունի՞ սահմանադրական մեծամասնության իր հարցերն ընդդիմադիր պատգամավորներին իր կողմը գրավելով լուծելու։

– Ճիշտն ասած, նման շանսեր չեմ տեսնում։ Բայց երբ դրա անհրաժեշտության պահը գա, էդ ժամանակ բաներ կան, որ կփոփոխվեն, էլի։ Կաշխատեն ամեն ինչ անեն, որ փոփոխվի, դեռ ամեն ինչ նոր է սկսվել, որոշ ժամանակ պետք է անցնի, որ կարողանանք արդեն նման հարցերի պատասխանել։ Թող մի ամիս անցնի, հետո կերեւա։

– Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն իր թիմի որոշ անդամների պաշտոնից զրկում, լուսանցքում թողնում, որոշ պատգամավորների, անգամ կառավարության անդամների, օրինակ՝ Մխիթար Հայրապետյանին կամ Հակոբ Արշակյանին։

– Վարչությունն է որոշում, իր ներսում երբ ընտրություն անցկացվեց, արդեն ամեն մարդ գիտեր, թե քանի ձայն է տարել ու որ համարն է։ Մխիթար Հայրապետյանի մասով ոչինչ չեմ կարող ասել, էդ միայն ինքը կարող է ասել, թե ինչն ինչոց է։

– Դուք ինչո՞վ եք զբաղվելու։

– Ամեն ինչով էլ զբաղվում ենք։ Կունենանք, աշխատանք կունենանք, հլը որ ոչ մի բան չկա, չեմ որոշել, դեռ հանգստանում եմ, արձակուրդի մեջ եմ, կհանգստանանք, կգանք, արդեն կորոշեմ, թե ինչով զբաղվեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է քննարկվում Ազգային ժողովում այս պահին

Ինչ է քննարկվում Ազգային ժողովում այս պահին Wed, 05 Aug 2026 10:20:23 +0400 Ազգային ժողովում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով