Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Կաթողիկոսը մասնակցելու է դատական նիստին

Կաթողիկոսը մասնակցելու է դատական նիստին

Thu, 06 Aug 2026 10:42:04 +0400


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայ առաքելական եկեղեցու մի շարք եպիսկոպոսներ կմասնակցեն իրենց վերաբերյալ քրեական գործով դատական առաջին նիստին։

Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ կաթողիկոսն ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ներկա կլինեն դատական գործընթացի մեկնարկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։

Քրեական գործով նախնական դատական նիստի առաջին փուլը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Գործը կքննի դատավոր Հակոբ Մանուկյանը։

Հ.Գ. Մեղադրվող եպիսկոպոսներն են Գերագույն Հոգևոր Խորհրդի հետևյալ անդամները՝
Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան
Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյան
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր սիրավեպ է սկսել՝ սկանդալում հայտնվելուց հետո

Նոր սիրավեպ է սկսել՝ սկանդալում հայտնվելուց հետո Wed, 26 Aug 2026 21:30:13 +0400 Ամերիկացի դերասան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով