Բայրամովը Ուկրաինայում է
Thu, 06 Aug 2026 11:30:32 +0400

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կիևում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և այլ պաշտոնյաներ։
Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Անդրեյ Սիբիգայի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր