Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Ինչու չեն հրապարակում Սահմանադրության փոփոխված տեքստը

Ինչու չեն հրապարակում Սահմանադրության փոփոխված տեքստը

Thu, 06 Aug 2026 12:39:45 +0400


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող ընդունվել առանց հրապարակման՝ ընդգծելով, որ փաստաթուղթը ներկայացվելու է հանրային քննարկման։

Լրագրողի հարցին, թե ինչու դեռևս չի հրապարակվել Սահմանադրության փոփոխված տարբերակը, նախարարը պատասխանել է, որ դրա ընդունումն առանց հրապարակման հնարավոր չէ։

Գալյանի խոսքով՝ անկախ նրանից, թե երբ կհրապարակվի փաստաթուղթը, այն ենթակա է լինելու լայն հանրային քննարկման։

«Այդ տեքստը չի կարող ընդունվել առանց հրապարակման։ Ավելին՝ Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն հնարավոր չէ կատարել առանց հրապարակման, ինչպես նաև օրենքների փոփոխությունները չեն իրականացվում առանց այդ գործընթացի»,- նշել է արդարադատության նախարարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով