Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

«Ինչ ես ուզում, արա, եքա կնիկ ես». ի՞նչ է կատարվել

«Ինչ ես ուզում, արա, եքա կնիկ ես». ի՞նչ է կատարվել

Tue, 19 May 2026 13:03:42 +0400


Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանը աշխատանքային ժամին նկատվել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելիս, ինչի ընթացքում լրագրողը փորձել է նրանից մեկնաբանություն ստանալ։

Լրագրողի՝ «Պարոն Մաթոսյան, աշխատանքի՞ չեք» հարցին ի պատասխան պաշտոնյան կոշտ է արձագանքել՝ նշելով, թե ինքը աշխատանքի մեջ է, քանի որ համայնք է այցելել Հանրապետության վարչապետը։ Նա նաև դժգոհել է նկարահանումից և հորդորել է դադարեցնել այն։

Տարաձայնության ընթացքում Մաթոսյանը դիմել է վիրավորական արտահայտությունների և հարվածել տեսախցիկին՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը։

«Ինչ ես ուզում, արա, եքա կնիկ ես»,- ասել է նա ու հարվածել տեսախցիկին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am