Գյուլագարակ համայնքում ճանապարհների վիճակն անմխիթար է
Tue, 13 Oct 2026 14:15:30 +0400

Լոռվա մարզի Գյուլագարակ համայնքում ճանապարհների անմխիթար վիճակի մասին բնակիչները տարբեր ատյանների են դիմել, համայնքապետարանից մինչեւ մարզպետարան, սակայն խնդրին ոչ մի կառույց ականջալուր չի եղել: Բնակիչները մեզ են դիմել խնդրանքով, որ բարձրացնենք համայնքի ճանապարհների հարցը. «Անձրեւները սկսվելուն պես ողջ ճանապարհը հեղեղվում ա անձրեւաջրերով, անգամ մեր տներն ու հողամասերն ա լցվում: Սա նոր խնդիր չի, տարիներ շարունակ նույն վիճակն է , բայց ոչ մեկը հարցին լուծում չի տալիս: Ընտրությունից, ընտրություն գալիս են, խոստանում, որ ճանապարհները կվերանորոգեն, սակայն ընտրություններից հետո՝ մոռանում ամեն բան: Գոնե փոսալցումներ անեն, մի քիչ անցանելի դառնա: Երեխաներն անգամ չեմ կարողանում դպրոց գնալ, մինչեւ հասնում են դպրոց, ցեխի մեջ կորում են»,- նշում էին բնակիչները եւ հավելում, որ ամեն տարի խոստում տված եւ խոստում չկատարած կուսակցությունը այժմ կրկին ուզում է բնակիչներից քվե կորզել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր