Աշխատանք, գիտելիք և նոր հնարավորություններ՝ Ամուլսարի համայնքների համար

Աշխատանք, գիտելիք և նոր հնարավորություններ՝ Ամուլսարի համայնքների համար

Thu, 06 Aug 2026 13:20:55 +0400


Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկին ընդառաջ «Լիդիան Արմենիան» սկսել է հարակից համայնքների բնակիչների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից պահանջներին համապատասխան տեղական մասնագիտական ներուժ։

Ծրագրի շրջանակում մասնակիցները միջազգային փորձառու մասնագետների ղեկավարությամբ ստանում են տեսական և գործնական գիտելիքներ՝ յուրացնելով ժամանակակից հանքարդյունաբերության տեխնոլոգիաները, աշխատանքային անվտանգության կանոնները և արտադրական գործընթացների կազմակերպման լավագույն փորձը։

Սա պարզապես աշխատանքի ընդունմանը նախորդող ուսուցում չէ։ Ընկերությունը ներդրում է կատարում մարդկանց գիտելիքների և մասնագիտական զարգացման մեջ՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել որակավորում և փորձ, որոնք արժեքավոր կլինեն ամբողջ աշխատանքային կարիերայի ընթացքում։ Արդյունքում շահում են թե՛ համայնքները, թե՛ ընկերությունը։
«Լիդիան Արմենիան» ձևավորում է բարձր պատրաստվածություն ունեցող տեղական աշխատակազմ, որն ի վիճակի է ապահովել հանքավայրի անվտանգ և արդյունավետ շահագործումը։ Միաժամանակ ծրագրի մասնակիցները դառնում են մրցունակ մասնագետներ՝ իրենց գիտելիքներով և հմտություններով մեծացնելով պահանջարկն աշխատաշուկայում և ընդլայնելով ապագա զբաղվածության հնարավորությունները։

Այս նախաձեռնությունը «Լիդիան Արմենիայի» երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչներից է, որի առանցքում տեղական մարդկային կապիտալի զարգացումն է։ Նպատակը միայն աշխատատեղերի ստեղծումը չէ, այլ համայնքներում գիտելիքի, փորձի և մասնագիտական կարողությունների կուտակումը, որոնք կծառայեն մարդկանց նաև տարիներ անց՝ անկախ նրանց հետագա մասնագիտական ճանապարհից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան

Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան Mon, 03 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով