Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Կառավարությունը կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ

Կառավարությունը կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ

Thu, 06 Aug 2026 13:16:19 +0400


Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետի՝

1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Նիկոլայ Ծատուրյանի որդի Ռուբեն Ծատուրյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից՝ 2026 թվականի ընթացքում հատկացնել 2277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»,- նշված է որոշման մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թեստ` մտավոր դեգեներատիզմը բացահայտելու համար

Թեստ` մտավոր դեգեներատիզմը բացահայտելու համար Thu, 06 Aug 2026 15:45:21 +0400 Եւ այսպես, անցկացնենք թեստ՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով