Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Համայնքապետարանի բաժնի պետը լրագրողից 7 միլիոն դրամ, հերքում եւ ներողություն է պահանջում

«Հրապարակ». Համայնքապետարանի բաժնի պետը լրագրողից 7 միլիոն դրամ, հերքում եւ ներողություն է պահանջում

Tue, 22 Sep 2026 12:15:47 +0400


Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության եւ անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վաղարշակ Գրիգորյանը 2025թ․ դեկտեմբերի 15-ին հայց է ներկայացրել լրագրող Էդգար Բաբայանի դեմ, որը ծագումով Բերդ քաղաքից է։

Հունվարի 8-ին Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը Վաղարշակ Գրիգորյանի «պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունը հերքելու, ներողություն խնդրելու, զրպարտության եւ վիրավորանքի հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին» հայցադիմումն ընդունել է վարույթ։ Հայցվորը դատարանից խնդրել է՝ Էդգար Վարդանի Բաբայանից, հօգուտ Վաղարշակ Ռոբերտի Գրիգորյանի, բռնագանձել 4 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։ Ինչպես նաեւ՝ 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։ Եվ պարտադրել, որ հերքման տեքստը հրապարակվի «Թիվ 1 Մեդիա» ՍՊԸ-ին պատկանող https://tiv1.am/ կայքում, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում/опровержение» խորագրի ներքո հրապարակել հետեւյալ բովանդակությամբ.

«Տեղեկացնում ենք 29․11.2025 թվականին https:// tiv1.am/ կայքում հրապարակված «Как долго центральная власть будет закрывать глаза на то, что Берд живёт в режиме параллельного государства?» հոդվածում Վաղարշակ Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող «человека с многолетним шлейфом уголовных эпизодов», «является фигурантом прошлых дел и потенциальным участником новых», «ключевой чиновник в Берде – фигурант уголовных дел», «систематических манипуляциях с документами», «десятки сигналов о нарушениях» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը եւ հանդիսանում է ապատեղեկատվություն, որի համար հայցում ենք Վաղարշակ Գրիգորյանի ներողամտությունը։

Հայցվորը խնդրել է նաեւ ներողության հետեւյալ տեքստը տեղադրել «Эдгар Бабаян» անվամբ ֆեյսբուքյան էջում․ «Իմ կողմից Վաղարշակ Գրիգորյանին վերագրված բոլոր, այդ թվում՝ կատարված հանցագործությունների, պաշտոնեական կեղծիքի եւ չարաշահումների, պետական եւ համայնքային հողերի յուրացման, կոռուպցիայի, Բերդ համայնքի զարգացմանը խոչընդոտելու, ծրագրերը խափանելու գործողությունները հանդիսանում են զրպարտություն, չեն համապատասխանում իրականությանը, ինչի համար եւս հայցում եմ Վաղարշակ Ռոբերտի Գրիգորյանի ներողամտությունը»։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք նաեւ, որ քաղաքացիական հայցի վերաբերյալ 5 դիմում- միջնորդություններ են ներկայացվել դատարան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Մարտուն Գրիգորյանի կալանքը

Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Մարտուն Գրիգորյանի կալանքը Thu, 17 Sep 2026 17:00:16 +0400 Հակակոռուպցիոն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով