Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Գնում ենք հաղթելու

Գնում ենք հաղթելու

Tue, 22 Sep 2026 12:12:02 +0400


Առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է մասնակցել սեփական թեկնածուով։ Կուսակցության ընտրական ծրագրերի մասին խոսելիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը նշել է, որ Ստեփանավանում կուսակցությունը թեկնածու է առաջադրել և պատրաստվում է պայքարել հաղթանակի համար։

Ղահրամանյանի խոսքով՝ Ստեփանավանում ընտրապայքարը թեժ է լինելու, իսկ կուսակցության դիրքորոշումը հստակ է։

«Մեր դիրքորոշումը շատ ակնհայտ է, մենք գնում ենք այնտեղ հաղթելու համար»,- հայտարարել է պատգամավորը։

Միաժամանակ Ղահրամանյանն անդրադարձել է ընտրական գործընթացների ընթացքում կիրառվող տարբեր մեթոդներին։ Նա հանրության ուշադրությունը հրավիրել է այն դեպքերի վրա, երբ, իր խոսքով, ՔՊ-ի ներկայացուցիչներն ու իշխանությանը մոտ կանգնած անձինք ընտրողների նկատմամբ տարբեր «խրախուսման» միջոցների են դիմել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով