Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

ՔՊ-ին մեծ փորձություն է սպասվում

ՔՊ-ին մեծ փորձություն է սպասվում

Tue, 22 Sep 2026 12:06:26 +0400


Առաջիկա ՏԻՄ ընտրությունները, ըստ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար լուրջ փորձության կարող են վերածվել։

ԱԺ ճեպազրույցի ընթացքում Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքը իշխանության համար հեշտ չի լինելու։ Նա ընդգծել է, որ տարբեր համայնքներում ձևավորվող քաղաքական պատկերը կարող է նոր իրավիճակ ստեղծել։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» մասնակցությանը՝ Աբրահամյանը նշել է, որ կուսակցությունը բոլոր համայնքներում սեփական թեկնածուներ չի առաջադրել։ Այն համայնքներում, որտեղ կուսակցությունը թեկնածու չունի, մասնակցության հետագա ձևաչափը որոշվելու է կուսակցության ներսում քննարկումներից հետո։

Նրա խոսքով՝ այդ հարցով նախատեսվում է կուսակցության նիստ, որի ընթացքում կքննարկվի, թե ինչ եղանակով է «Ուժեղ Հայաստանը» մասնակցելու այն համայնքների ընտրական գործընթացին, որտեղ սեփական թեկնածու չի առաջադրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ով է Նոր Հաճնում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն

Ով է Նոր Հաճնում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն Wed, 04 Nov 2026 13:44:38 +0400 Կոտայքի մարզի …