Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Կպայքարի աուտիզմի դեմ՝ պատվաստումների դեղաչափերը նվազեցնելով

Կպայքարի աուտիզմի դեմ՝ պատվաստումների դեղաչափերը նվազեցնելով

Sun, 20 Sep 2026 13:30:23 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հասնելու է նրան, որ մանկական պատվաստումների համար նախատեսված դեղանյութերի դեղաչափերը նվազեցվեն։ Այդ կերպ նա մտադիր է նվազեցնել աուտիզմով հիվանդացությունը։ Այս հայտարարությունը նախագահ Թրամփն արել է Սպիտակ տանը՝ սեպտեմբերի տասնութին։ Ըստ նրա, առանձին դեղանյութերի ներարկումները կբաժանվեն բժշկի մի քանի այցելությունների, իսկ պատվաստումների մի մասն էլ կարվի ավելի ուշ, քան հիմա է ընդունված։ «Սակայն պատվաստանյութերի չափաբաժինները զգալիորեն քիչ է լինելու եւ կարծում եմ, որ դրանից հետո կտեսնենք աուտիզմի դեպքերի զգալի նվազում։ Դա շատ կարեւոր է»,- ասել է նախագահ Թրամփը։ Նա ընդգծել է, որ խորհուրդ են տալիս փոխել պրակտիկան եւ պնդելու են, որ այն փոխվի։ «Կարելի է կատարել մինչեւ հինգ պատվաստում, սակայն պատվաստումների միջեւ ժամանակային ընդմիջարկումները պետք է լինեն վեց ամիս։ Ընդ որում, այնպես պետք է արվի, որ ամբողջական պատվաստանյութը երեխան ստանա աստիճանաբար՝ աստիճանական նվազման մեխանիզմով։ Նկատենք, որ գիտական շրջանակներից էլ հայտարարել են, որ պատվաստանյութերի կիրառությունը որեւէ կերպ չի ազդում երեխայի մոտ աուտիզմի զարգացման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400 …