Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Ընդդիմադիր այդ ուժերը պիտի բացատրություն ներկայացնեն

Ընդդիմադիր այդ ուժերը պիտի բացատրություն ներկայացնեն

Tue, 22 Sep 2026 12:16:27 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Տիգրանաշենի հանձնումը ոչ թե կնվազեցնի, այլ կարող է մեծացնել Հայաստանի համար հետագա ռազմական և անվտանգային ռիսկերը։Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձել է տարածքային զիջումների վերաբերյալ իշխանության մոտեցումներին՝ ընդգծելով, որ անվտանգության խնդիրները, իր գնահատմամբ, չպետք է լուծվեն հասարակությանը մշտապես հնարավոր վտանգներով վախեցնելու և դրանցից խուսափելու նպատակով տարածքներ զիջելու միջոցով։

Արձագանքելով այն հարցին, թե որքանով է իրատեսական Արծվաշենի վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ինչպես նաև հնարավոր տարածքային փոխանակման գաղափարը, Սաղաթելյանը նշել է, որ գործող իշխանության կառավարման տարիներին, իր գնահատմամբ, հիմնականում արձանագրվել են տարածքային կորուստներ։Սաղաթելյանը խոսել է նաև ընդդիմադիր ուժերի համագործակցության մասին։ Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությանը հակազդելու համար ընդդիմության համախմբումը անհրաժեշտություն է։

Նա նշել է, որ իշխանությունն ունի արտաքին աջակցություն, զգալի ռեսուրսներ և պետական ուժային կառույցների ներուժ, ինչի պայմաններում ընդդիմադիր ուժերի միասնական գործողությունները, իր կարծիքով, կարևոր նշանակություն են ստանում։

Պատգամավորը միաժամանակ ընդգծել է, որ ընդդիմության համագործակցությունը պետք է ձևավորվի առնվազն մի շարք ընդհանուր օրակարգային հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ այն քաղաքական ուժերը, որոնք չեն ցանկանում մասնակցել նման գործընթացին, պետք է հանրությանը ներկայացնեն իրենց դիրքորոշման պատճառները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2026-ին ՔՊ-ին ձայն տալը համարժեք էր Նիկոլի նկարով ՔՊ-ի քարոզչական պաստառը տանը կախելուն

2026-ին ՔՊ-ին ձայն տալը համարժեք էր Նիկոլի նկարով ՔՊ-ի քարոզչական պաստառը տանը կախելուն Tue, 13 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով