Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով

Thu, 06 Aug 2026 15:27:10 +0400


Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի որոշմամբ 1․697․000 դրամ կհատկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի (Սարգսյանի) հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով։

Որոշման մեջ ասվում է․

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «ա» ենթակետի` 1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի (Սարգսյանի) հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2026 թվականի ինն ամսում հատկացնել 1,697.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին 2 աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»:
1 մլն 697 հազար դրամ` Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու համար

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարչապետը և նախագահը հանդիպում են ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Վարչապետը և նախագահը հանդիպում են ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով