Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Քանյե Վեսթին դատի են տվել

Քանյե Վեսթին դատի են տվել

Thu, 06 Aug 2026 20:30:57 +0400


Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթին, ով հանդես է գալիս Ye կեղծանվամբ՝ դատի են տվել։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Հայցը ներկայացվել է մի պրոդյուսերի կողմից, ով ցանկացել է մնալ անհայտ։ Հայցում նշված է, որ ռեփերն իբրեւ թե ստիպել է իրեն աշխատել Vultures-2 ալբոմի վրա շատ խիստ դեդլայնով, որից հետո էլ հրաժարվել է վճարել կատարված աշխատանքի համար։ Հայցում նաեւ նշված է, որ պրոդյուսերին ներգրավել են աշխատել ալբոմի վրա՝ թողարկումից երկու օր առաջ եւ նա հասցրել է մասնակցել ալբոմից հինգ տրեքների ստեղծմանը։ Պրոդյուսերը նաեւ պատմել է, որ աշխատել է երկու երգերի վրա՝ Bully ալբոմից, ինչպես նաեւ մի քանի այլ ստեղծագործությունների վրա, որոնք չեն թողարկվել։ Հայցում նաեւ ասված է, որ ռեփերը չի հիշատակել իր անունը՝ երաժշտության ստեղծողների ցանկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵԱՏՄ-ում կշարունակենք աշխատել մինչև այն պահը, երբ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը կլինի անխուսափելի

ԵԱՏՄ-ում կշարունակենք աշխատել մինչև այն պահը, երբ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը կլինի անխուսափելի Mon, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով