Թագավորի զարմուհին երեխա է ունեցել
Thu, 06 Aug 2026 21:30:29 +0400

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի զարմուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենիան երեխա է ունեցել։ Այս մասին հայտնում է Բուքինգհեմյան պալատի Մամուլի ծառայությունը։ «Նորին թագավորական բարձրություն արքայադուստր Եվգենիան եւ պարոն Ջեք Բրուքսբենքը ուրախ են հայտարարելու, որ դուստր էր ունեցել։ Երեխան լույս աշխարհ է եկել 26 թվականի օգոստոսի 3-ին, 18,20-ին, Լիսաբոնի հիվանդանոցում՝ Պորտուգալիայում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Երեխան կշռում է 2,98 կգ։ Նշվում է նաեւ, որ Չարլզ թագավորը, թագուհի Քամիլան եւ արքայական ընտանիքի մյուս անդամները ուրախ են եղել իմանալու այդ մասին։
Հիշեցնենք, որ Ջեք Բրուքսբենքը գործարար է, զբաղվում է գինու վաճառքով։ Նա եւ արքայադուստր Եվգենիան ծանոթացել էին Շվեյցարիայի Վերբյե լեռնադահուկային առողջարանում 2011 թվականին։ Ամուսնացել են 2018 թվականին։ 21 թվականին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ Ավգուստ Ֆիլիպ Հոուքը։ 23 թվականին ծնվել է երկրորդ որդին՝ Էրնեսթը։ Նորածին երեխան 15-րդն է բրիտանական գահի ժառանգորդների ցանկում։ Ամուսնական զույգն ապրում է Պորտուգալիայում 22 թվականից, սակայն պարբերաբար այցելում են Լոնդոն, որտեղ ունեն քոթեջ Քենսինգթոնյան պալատի տարածքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր