Ձերբակալվել է մոտ 100 կատու գողանալու համար

Ձերբակալվել է մոտ 100 կատու գողանալու համար

Fri, 07 Aug 2026 00:30:40 +0400


Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Վեսթ-Փալմ-Բիչում 77-ամյա կին է ձերբակալվել։ Նրա տանը հայտնաբերվել է մոտ հարյուր կատուներ, որոնք նա, ինչպես պարզվել է, գողացել է։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Կենդանիները պահվել են հակասանիտարական պայմաններում։

Բնակարանի ներսում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանըտ՝ առանց օդորակիչի, իսկ հատակը ծածկված է եղել կատուների կենսագործունեության արդյունքների հաստ շերտով։ Իրավապահները նշում են, որ կինը 2014 թվականից ի վեր տասնյակ անգամներ է պատասխանատվության ենթարկվել կենդանիների պահման պայմանները խախտելու համար։ Սակայն դրանով հանդերձ, կինը վստահ է եղել, որ օգնում է կատուներին, որոնց ի դեպ՝ գողացել է տարբեր վայրերից։ Ոստիկանները առգրավել են կնոջ տանը եղած կատուները եւ տեղափոխել կենդանիների պահման վայր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պետական պարտքի աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան ծրագրված էր

«Հրապարակ». Պետական պարտքի աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան ծրագրված էր Sat, 08 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով