Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ի՞նչ է ասել Փաշինյանը կարևոր նիստում

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ի՞նչ է ասել Փաշինյանը կարևոր նիստում

Fri, 07 Aug 2026 10:24:56 +0400


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Հայաստանը չի կարող ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։

Փաշինյանն այս մասին ասել է Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական ուղղություններին։

Եվրամիությու՞ն, թե՞ Եվրասիական տնտեսական Միություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցնենք, տևական ժամանակ առաջ հորդորել էր Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել, եթե Երևանը շուտ որոշում կայացնի, Մոսկվայի հետ ապահարզանը «քաղաքակիրթ կլինի»: «Մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրաքվե և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը. դրան համապատասխան մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, խելացի և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», – նշել էր Պուտինը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանը ծաղրում է ՀՀ անկախության տոնը. «Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի շնորհիվ»

Ադրբեջանը ծաղրում է ՀՀ անկախության տոնը. «Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի շնորհիվ» Mon, 21 …