Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

Կառավարության հետ խորացող առճակատման ֆոնին հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Reuters

Կառավարության հետ խորացող առճակատման ֆոնին հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Reuters

Fri, 07 Aug 2026 12:00:21 +0400


Նույնիսկ Reuters-ն է ահազանգում այն մասին, որ հայոց ամենայն հակթողիկոս Գարեգին երկրորդը՝ վեհափառ Հայրապետը պատմության մեջ առաջին անգամ դատարանի առաջ է կանգնելու: Սակայն ահազանգը բավականին խորհրդանշական է տրվում, բառացիորեն անգլերենից թարգամնությամբ ներկայացնում ենք, թե ինչպես է սկսվում հոդվածը՝

«Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը համարվող Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը և վեց այլ բարձրաստիճան հոգևորականներ ուրբաթ օրը կկանգնեն դատարանի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դաժան պայքարի վերջին սրման շրջանակներում։Գարեգին Բ կաթողիկոսը, որը ղեկավարում է Եկեղեցին 1999 թվականից, մյուս մեղադրյալների հետ միասին մեղադրվում է քաղաքացիական դատարանի կողմից եկեղեցու կողմից կարգալույծ արված եպիսկոպոսի ժամանակավորապես վերանշանակման վերաբերյալ որոշումը չկատարելու մեջ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում»:

Կարծում եմ, նույնիսկ Ռոյթրսում են հասկանում, թե որքան ամոթալի ու խայտառակ իրողություն է՝ աշխարհի առաջին քրիստոնյա պետության համարում ունեցող երկրում Կաթողիկոսին ու վեց եպիսկոպոսների են դատում:
Հետաքրքիր է, որ Ռոյթերսը գրում է, որ այս գործը Առաքելական եկեղեցու առջև ծառացած ամենաաղմկոտ իրավական մարտահրավերն է և այդ մարտահրավերն ուղղված է ընդդեմ մի հզոր ինստիտուտի, որի շնորհիվ երկիրը քրիստոնեություն ընդունեց մ.թ. 301 թվականից։

Բացի այդ, լրատվական գործակալությունը շեշտում է, որ Կաթողիկոսի դեմ դատական գործընթացի հարուցումը տեղի է ունենում եկեղեցու և պետության միջև խորացող լարվածության ֆոնին՝ Փաշինյանի ղեկավարության և Արցախյան հակամարտության ու Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների վարման շուրջ։

Ռոյթերսը փաստագրում է մեկ այլ բացահայտ, սակայն կարևոր հանգամանք. «Հունիսին վերընտրված Փաշինյանը ստացել է Եվրոպական Միության ուժեղ աջակցությունը՝ փորձելով Հայաստանը մոտեցնել Արևմուտքին և հեռացնել Ռուսաստանի ուղեծրից։ Ինչ վերաբերվում է Վեհափառի դեմ քայլերին, ապա լրատվական գորակալությունը շեշտում է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները, եկեղեցու առաջնորդները և քաղաքացիական հասարակության խմբերը պնդում են, որ կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և կառավարության քննադատների նկատմամբ ավելի լայնածավալ հետապնդման մաս է կազմում։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հայկական կազմակերպության իրավաբան Աննա Մելիքյանը նշում է, որ այս գործը խախտում է Առաքելական եկեղեցու սահմանադրական անկախությունը։
«Սա գործադիր իշխանության ակնհայտ միջամտություն է եկեղեցու գործերին:Կան բազմաթիվ մտահոգություններ Հայաստանում դատական ​​համակարգի անկախության վերաբերյալ… և որոշակի քաղաքականապես զգայուն գործերի դեպքում, այդ թվում՝ եկեղեցու կամ հոգևորականության դեմ գործերի դեպքում, այդ մտահոգությունները շատ ուժեղ են դառնում», – ասել է նա։

Ավելին, լրատվամիջոցը մեկնաբանություն է փորձել ստանալ Փաշինյանից և դատախազությունից, սակայն այդ մասով պատասխանը միայն լռությունն է եղել: Եվ նաև հիշեցնում է, որ այս իշխանություններն էին հայտարարել, որ հայ առաքելական ազգային եկեղեցին ինչ-որ երրորդ երկրի շահեր է պաշտպանում, իսկ վեհափառին էլ Փաշինյանը պարբերաբար կոչ է արել հրաժարական տալ:

Լրատվականը հիշեցնում է, որ հենց Փաշինյանն է սկսել այս պատերազմը ամենայն հայոց կաթողիկոսի դեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին

ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Fri, 07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով