Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Քարտեզը վրան հուղարկավորության էր մասնակցում․ շատ վատ էի զգում

Քարտեզը վրան հուղարկավորության էր մասնակցում․ շատ վատ էի զգում

Fri, 07 Aug 2026 13:19:14 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Իրանի գերագույն առաջնորդի հուղարկավորության արարողությանը մասնակցած հայկական պատվիրակությանը։

Նրա խոսքով՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդ պահին իրեն ծանր ու անհարմար է զգացել, քանի որ երկիրը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորը նաև հիշատակեց վարչապետի ձեռքին եղած քարտեզը՝ ընդգծելով, որ այն ավելի է խորացրել իր բացասական վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ։

Մանուկյանը նշեց, որ փորձել է պատկերացնել, թե ինչ տպավորություն կարող էին կազմել իրանցի պաշտոնյաները Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունից և նրանց գործողություններից։ Նա նաև հարցադրում արեց՝ հետաքրքրվելով, թե նման քայլերով իշխանություններն իրականում ինչ նպատակ են հետապնդում և ինչ են փորձում ապացուցել։

«Որպես ՀՀ քաղաքացի, իրոք շատ վատ էի զգում։ Իրանի գերագույն առաջնորդի թաղմանը շատ վատ էի զգում, որ իմ երկիրը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը՝ էդ քարտեզն էլ վրան»,- ասել է Մանուկյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան

Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան Tue, 28 Jul 2026 17:22:57 +0400 Աննա Հակոբյանը …