Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ամոթի օր է այսօր

Ամոթի օր է այսօր

Fri, 07 Aug 2026 13:22:43 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը Ազգային ժողովում ունեցած ելույթում քննադատեց Էջմիածնում տեղի ունեցող գործընթացները՝ դրանք որակելով որպես ամոթալի և աննախադեպ երևույթ։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում դատական գործընթացի կենտրոնում է հայտնվել Ամենայն հայոց կաթողիկոսը, ինչը, ըստ պատգամավորի, անթույլատրելի է և լուրջ հարված է Հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը։

Ղահրամանյանը նաև ընդգծեց, որ տեղի ունեցողը, իր գնահատմամբ, միջամտություն է ոչ միայն եկեղեցու ինքնուրույն գործունեությանը, այլև հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սկզբունքներին։ Նա հիշեցրեց, որ Սահմանադրությամբ ամրագրված է՝ պետական իշխանությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին, քանի որ եկեղեցին պետությունից անջատ կառույց է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր կգումարի իր անդրանիկ նիստը

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր կգումարի իր անդրանիկ նիստը Mon, 26 Oct 2026 10:15:51 …