Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Հայկական ծիրանի մասին ռուս-ադրբեջանական սահմանին մատնել են «հայկական թերթերը»

«Հրապարակ». Հայկական ծիրանի մասին ռուս-ադրբեջանական սահմանին մատնել են «հայկական թերթերը»

Sat, 08 Aug 2026 08:10:24 +0400


Օրերս հայտնի դարձավ, որ իրանա-ադրբեջանական սահմանին վերաարտահանման հերթական փորձն է կանխվել, երբ հայկական պղպեղը փորձել են իրանականի անվան տակ տեղափոխել Ռուսաստան։ Մաքսային ծառայության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ամիսուկես է՝ Իրանով Ռուսաստան գնացող բեռներն ուղղակի քրքրում են, խոշորացույցով դիտարկում։

Այն բանից հետո, երբ հայկական ծիրանի վերաարտահանման առաջին դեպքն են գրանցել, ադրբեջանցի եւ ռուս մաքսավորները հատիկ-հատիկ ստուգում են բեռները։ Իսկ Իրանով տեղափոխվող հայկական ծիրանի մասին ռուս-ադրբեջանական սահմանին մատնել են «հայկական թերթերը»` բառի ուղղակի իմաստով։ Բանն այն է, որ ծիրանի արկղերի տակ գնորդները սովորական թղթեր են դնում, ինչ-որ պահից հավանաբար թղթերը վերջացել են, թերթի կրպակներից հայկական թերթեր են գնել` դրել արկղերի տակ ու բռնվել: Հայատառ թերթերը մատնել են, որ ծիրանը ոչ թե իրանական է, այլ՝ հայկական։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը մեծացնելու է ճնշումը Միջազգային քրեական դատարանի վրա

Թրամփը մեծացնելու է ճնշումը Միջազգային քրեական դատարանի վրա Mon, 21 Sep 2026 18:00:53 +0400 ԱՄՆ …