Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ

Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ

Sun, 09 Aug 2026 21:45:22 +0400


Անգլիական և իսպանական ֆուտբոլային հսկաների՝ «Մանչեսթեր Սիթիի» ու «Ատլետիկոյի» ստուգողական հանդիպումը Սեուլում աչքի ընկավ դիտարժան պայքարով, որտեղ «քաղաքաբնակներն» ապացուցեցին իրենց կամային բարձր որակները։

Առաջին խաղակեսը մոտենում էր ավարտին, երբ 43-րդ րոպեին «Ատլետիկոյի» պաշտպան Խորխե Դոմինգեսը բացեց հաշիվը՝ առաջ մղելով մադրիդցիներին։

Սակայն երկրորդ կեսում խաղապատկերը կտրուկ փոխվեց, և գլխավոր հերոսի դերը ստանձնեց Օմար Մարմուշը։ 57-րդ րոպեին նա վերականգնեց հավասարությունը, իսկ ընդամենը երկու րոպե անց ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց անգլիական ակումբին։

Խաղի վերջակետը դրվեց 90-րդ րոպեին, երբ Ռայան Աիտ-Նուրին հաշիվը դարձրեց 3:1՝ խփելով իր թիմի երրորդ գնդակը։

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում 78 միավորով բավարարվել էր երկրորդ հորիզոնականով՝ առաջ թողնելով «Արսենալին» (85 միավոր), իսկ «Ատլետիկոն» Լա Լիգայում զբաղեցրել էր չորրորդ տեղը (69 միավոր)՝ ետ մնալով Իսպանիայի չեմպիոն հռչակված «Բարսելոնայից» (94 միավոր)։ Գրում է Armsport.am-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ շախմատիստները մասնակցում են Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին

Հայ շախմատիստները մասնակցում են Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին Sun, 19 Jul 2026 13:15:22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով