Բեյոնսեն 4 դատական հայց է ներկայացրել Թուրքիայում
Mon, 10 Aug 2026 11:00:50 +0400

Աշխարհահռչակ փոփ երգչուհի Բեյոնսեն 4 առանձին դատական հայցեր է ներկայացրել Թուրքիայում իր անունը որպես ապրանքանիշ օգտագործելու համար։
Քննված գործերում այդ անունը որպես ապրանքանիշ օգտագործողները նշել են, որ Բեյոնսեն զուտ անուն է, ուղղակիորեն չի հիշեցնում հայտնի արտիստին, բայց դատարանը չի բավարարել այդ տեսակետը։
Դատարանները արտիստի պահանջներն արդարացված են համարել։ Քննված գործերից երեքում դատարանները ընդունել են Բեյոնսեի առարկությունները և որոշել չեղարկել ապրանքանիշերի գրանցումները։ Որոշումներում նշվել է, որ արտիստի անունն ունի համաշխարհային բարձր ճանաչում, ուստի դրա օգտագործումը երրորդ անձանց կողմից առևտրային նպատակներով չի կարող իրավականորեն պաշտպանված լինել։
Չորրորդ դեպքում ապրանքանիշի սեփականատերը դատական գործընթացից հետո կամավոր հրաժարվել է գրանցումից ու Բեյոնսեի անունը կրող բոլոր վիճահարույց ապրանքանիշները հանվել են Թուրքիայի գրանցամատյաններից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր