Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը

Mon, 18 May 2026 16:08:34 +0400


Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծելով անցնել օրգանական սերտիֆիկացման գործընթաց, ստանալ հավաստագիր և զարգացնել արտադրական և արտահանման կարողությունները։

Մրցույթի շրջանակում ընտրված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կստանան համակցված ֆինանսական և տեխնիկական աջակցություն։
Ովքե՞ր կարող են դիմել
• Օրգանական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները,
• Օրգանական արտադրության անցում նախատեսող տնտեսվարողները։

Ֆինանսական աջակցություն

• Օրգանական սերտիֆիկացման համաֆինանսավորում (առավելագույնը՝ մինչև 400,000 ՀՀ դրամ)։
Սերտիֆիկացման ընդհանուր արժեքի մնացած մասը հոգում է շահառուն։
Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 15-ը ներառյալ։
Լրացնել դիմում-հայտը։

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ Ակբա բանկի և NABU-ի համագործակցությամբ։ 2026 թվականից ծրագրի իրականացումը շարունակվում է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիայի (FPAN) կողմից՝ Ակբա բանկի հետ համագործակցությամբ։

Ծրագիրն այժմ ներառում է ավելի քան 100 շահառու ամբողջ Հայաստանի տարածքում։
Նախագիծը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 4-ին՝
• Զրոյական սով (SDG 2: Zero Hunger)
• Պատասխանատու սպառում և արտադրություն (SDG 12: Responsible Consumption and Production)
• Կյանք ցամաքում (SDG 15: Life on Land)
• Գործընկերություն հանուն նպատակների (SDG 17: Partnerships for the Goals)

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել FPAN-ի գրասենյակ (հեռ.՝ +37493420062, +37444599949) կամ գրել info@fpan.am էլեկտրոնային հասցեին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման

Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման Mon, 06 Jul 2026 10:49:49 +0400 Ամենաադեկվատ …