Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Հայաստանը պիտի հստակ պահանջ ներկայացնի Ադրբեջանին

Հայաստանը պիտի հստակ պահանջ ներկայացնի Ադրբեջանին

Mon, 14 Sep 2026 11:30:17 +0400


ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման խնդրին։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը նպատակ ունի Արցախում աստիճանաբար վերացնել հայկական պատմական և մշակութային ներկայության հետքերը։ Պատգամավորը նշել է, որ այդ քաղաքականությունը կարող է ունենալ նաև ավելի լայն նպատակներ։

«Ադրբեջանը փորձում է վերացնել Արցախից հայկական հետքը։ Ավելին, իրենց քաղաքական նկրտումներն ավելի հեռու գնացող են», — հայտարարել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է արժանանա ամենաբարձր մակարդակի արձագանքի։ Պատգամավորը կարևորել է, որ Հայաստանը հստակ պահանջ ներկայացնի Ադրբեջանին՝ ապահովելու հայկական կրոնական և պատմական ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունը։

«Սա պետք է կանխվի բարձրագույն մակարդակով։ ՀՀ-ն պետք է պահանջի, որ Ադրբեջանը պաշտպանի հայկական կրոնական ու պատմական ժառանգության հուշարձանները», — հավելել է Արթուր Խաչատրյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը

Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը Tue, 27 Oct 2026 11:05:20 +0400 1999 …